
Հայաստանը կմասնակցի Սալոնիկի Detrop ցուցահանդեսին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի՝ Helexpo-ում կայանալիք Detrop ցուցահանդեսին, որը հանդիսանում է Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Այս մասին հայտնեցին Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Ցուցահանդեսում «Quality Wines» ընկերությունը կներկայացնի ArArAt, Zorah, Karas, ArmΑs, Hin Areni, Oshin, Orran, Armenia Wine, Kilikia, Jermuk και Noyan ապրանքանիշները։
Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։
Միևնույն ժամանակ, փետրվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ին, N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։