
Leadership in Tech (LIT) Academy-ը ՀՀ-ում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման նոր հեղինակավոր ծրագիր է մեկնարկում

Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարում է Manage People ծրագրի մեկնարկի մասին: 6-ամսյա ծրագիր նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները:
Արտեմ Գրիգորյանի (LinkedIn), Արսեն Բաբայան-ի (Adobe), Հարություն Բաղդասարյանի (QLess), դոկտոր Մերի Դուրյանի (Arup) և մի շարք այլ հանրահայտ ընկերությունների ոլորտի առաջատար փորձագետների անմիջական ներգրավվածությամբ և Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակական աջակցությամբ LIT-ը միտված է նպաստել տեխնոլոգիական ոլորտում առաջնորդության զարգացմանն ու խթանմանը:
Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.
- 52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ
- եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ
- ամենամյա ոչ ֆոմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ
- հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին և միջոցառումներին
- հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին
- LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, ծրագրի մեկնարկը՝ մարտի 1-ը: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են գրանցվել այստեղ: