
Ըստ ԱՀԿ-ի` երկրաշարժը Սիրիայում 8,5 հազար մարդու կյանք է խլել

Սիրիայում երկրաշարժից հետո մոտ 8,5 հազար մարդ է մահացել։ Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխանցում է Իզվեստիան։
Նախօրեին Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ զոհերի թիվը կազմել է 1408 մարդ, եւս 2341 բնակիչ վիրավորվել է։
7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաս նահանգում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։
Փետրվարի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը խոստովանել է, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը կգերազանցի 40 հազարը։
Մինչ այդ՝ փետրվարի 8-ին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրաշարժից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակը աղետալի էր անվանել։ Նա վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի տարածքները վերականգնելու, մարդկանց օգնելու համար։