Ստեփանակերտում վրաերթ է տեղի ունեցել

Արցախի ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում փետրավարի 11-ին ժամը 18:55-ին հաղորդում է ստացվել, որ Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 33-ամյա բնակիչը, վարելով «Ford Focus 2.0» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարահատվածում վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհի Մ. Բ.-ին։

«Պատահարի հետևանքով վերջինս աջ արմնկահոդի քերծված վերք ախտորոշմամբ դիմել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հարգելի’ հայրենակիցներ

Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Հատկապես հովհարային անջատումների ժամանակ, և’ վարորդները և’ հետիոտները պարտավոր են հոսանքազրկված փողոցներում ցուցաբերել զգոնություն։

Այսպիսով, մեր պատասխանատվությամբ բացառենք անցանկալի դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս