Ուզո՞ւմ եք անվտանգ հաշիվներ ունենալ. ամուր գաղտնաբառեր ընտրեք և հետևեք հիմնական կանոններին

Cyberhub.am-ը, Meta-ի և Sahakyants Animation Studio-ի հետ մեկնարկում է կիբեր֊անվտանգության արշավ։

Ուրախ ենք հայտարարելու, որ CyberHUB-ը Meta ընկերության աջակցությամբ և գործընկեր Սահակյանց անիմացիոն ստուդիայի հետ մեկնարկում է կիբեր֊անվտանգության արշավ։ Հաշվի առնելով, որ Հայաստանում օգտատերերը անընդհատ զանազան կիբեր֊հարձակումների են ենթարկվում, CyberHUB-ը իրականացնելու է մեծ իրազեկման արշավ. կարճ, բայց բովանդակալից տեսանյութերի միջոցով կծանոթացնեն հանրությանը այն հիմնական թվային հիգիենայի կանոններին, որոնք թույլ կտան խուսափել խնդիրներից Ֆեյսբուքում, Ինստագրամում, Վոթզափում։

Տեսանյութերը տարածվում են Creative Commons լիցենզիայով։ Ինչը նշանակում է, որ ցանկացած կազմակերպություն, լրատվամիջոց կամ բլոգեր կարող են այն տարածել սեփական հարթակում։

Մեր Ֆեյսբուքի, Ինստագրամի հաշիվների անվտանգության համար կարևոր է ունենալ ամուր գաղտնաբառեր։ Որո՞նք են հիմնական կանոնները, որոնց պետք է բոլորս հետևենք։

Պատասխանները՝ տեսանյությում։

Տեսանյութեր

Լրահոս