Բաժիններ՝

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրավիրվել են Չարլզ III-ի թագադրմանը․ Express

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրավիրվել են Չարլզ III թագավորի այս գարնանը կայանալիք թագադրմանը։

Մանրամասն ծրագիր է մշակվում՝ երաշխավորելու, որ զույգը որևէ կերպ չի ստվերի գործընթացները Հարրիի Spare հուշագրությունում մեղադրանքներից և թագավորական ընտանիքի հասցեին հնչեցրած քննադատություններից հետո:

«Նրանք ցուցակում են, և ծրագրվում է, որպեսզի համոզվենք, որ ամեն բան հնարավորինս սահուն է ընթանում՝ առանց որևէ դրամայի», – ասել է աղբյուրը:

Պաշտոնյաները հատկապես ցանկանում են նվազեցնել Հարրիի և արքայազն Ուիլյամի հանրության առաջ միասին հայտնվելու հնարավորությունը, ուստի նրանք այնպես են դասավորում նստատեղերը Վեսթմինսթերյան աբբայությունում, որ թույլ չտան եղբայրներին միասին լուսանկարվել:

Ըստ աղբյուրի՝ Վեսթմինսթերյան աբբայությունում արարողության հրավերները կուղարկվեն հյուրերի վերջնական ցուցակի հաստատումից հետո առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Հարին ե Մեգանը ներկայումս 2000 հոգանոց ցուցակում են՝ թագավորական ընտանիքի անդամների հետ միասին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան, բարձրաստիճան պաշտոնյաների և համաշխարհային առաջնորդների հետ:

Ներկայում պալատը սերտորեն համագործակցում է կառավարության և արտաքին գործերի նախարարության հետ՝ վերջնական տեսքի բերելու հյուրերի ցուցակը:

Թագավորական մեկնաբան Աֆուա Հագանը համոզված է, որ Հարրին կանի ամեն ինչ, որպեսզի ներկա լինի, քանի որ նա վճռական է տրամադրված ընտանիքի հետ հաշտվելու հարցում:

Թագադրմանը Հարրիի և Մեգանի ներկայությունը կքննարկվի, ասում են աղբյուրները, կազմակերպիչները կօգտագործեն թագուհու պլատինե հոբելյանական ծրագրերը որպես միջոց՝ խուսափելու անհարմար հանդիպումներից, ինչպիսիք են Ուիլյամի և Քեյթի Ուելսի հետ հանրային վերամիավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս