Բաժիններ՝

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 600-ը

Առնվազն 24 617 մարդ է զոհվել և ավելի քան 80 088-ը տուժել են երկուշաբթի օրը հարավային Թուրքիայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների գործակալությանը։

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ ավելի քան 166 հազար հոգուց կազմված որոնողափրկարարական անձնակազմ է աշխատում տեղում:

Երկրաշարժից տուժած շրջաններից տարհանվել է մոտ 92 700 մարդ։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Պազարջիկ շրջանում՝ տեղական ժամանակով ժամը 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս