Կիպրոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
Կիպրոսի բնակիչները կիրակի օրը գնացել են ընտրատեղամասեր՝ մասնակելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը, հայտնում է Reuters- լրատվական գործակալությունը։
Կիպրոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են մտել երկու պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ նախկին արտգործնախարար 49-ամյա Նիկոս Խրիստոդուլիդիսը և 66-ամյա Անդրեաս Մավրոյանիսը, ով գլխավոր բանակցողն էր կիպրոսցի թուրքերի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև Կիպրոսի նախկին մշտական ներկայացուցիչը Միավորված ազգերի կազմակերպությունում։
Քվեարկելու իրավունք ունեն մոտ 561 հազար կիպրացի հույներ: Ընտրատեղամասերը բացվել են GMT ժամային գոտու համաձայն 05։00-ին և կփակվեն GMT 16։00-ին: Ակնկալվում է, որ իշխանությունները հաղթողին կհայտարարեն մինչև GMT 18:00-ն:
Մնացած երկու թեկնածուներն էլ անկախ են, ընդ որում Խրիստոդուլիդիսին աջակցում են փոքրաթիվ կենտրոնական և աջ կենտրոնամետ կուսակցություններ, իսկ Մավրոյանիսին՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության ձախ թևը:
Կիպրոսի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսին Միավորված դեմոկրատական կուսակցությունից օրինականորեն արգելված է առաջադրվել երրորդ ժամկետի համար: Սակայն տեղեկություններ են շրջանառվել, որ նա ցանկանում էր, որ կուսակցությունը աջակցի Խրիստոդուլիդեսին։
Հաջորդ նախագահը կբախվի մարտահրավերների՝ սկսած էթնիկորեն բաժանված կղզում կիպրոսցի թուրքերի հետ վերամիավորման բանակցություններում առկա փակուղուց և աշխատանքային վեճերից, որոնք բորբոքվում են աճող գնաճի հետևանքով, մինչև կոռուպցիոն սկանդալների հետևանքներն ու անօրինական միգրացիայի աճը: