Հայտնի են բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողները
Երևանի «Դինամո» մարզահամալիրում նախօրեին կայացել են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 4 քաշային կարգերում հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները։
Տղամարդկանց պայքարում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Կանանց պայքարում հաղթող են ճանաչվել Լուսինե Գևորգյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Զուլիա Լալայանը (57 կգ) և Լիլիթ Ասատրյանը (63 կգ):
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Երևանում կանցկացվի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: