Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են 2 մեքենա, ևս մեկը վթարից խուսափելով դուրս է եկել ճանապարհահատվածից. կան տուժածներ

Փետրվարի 12-ին, ժամը 00:17-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Ա., ծնված 1995 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, իսկ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1995 թ․) վթարից խուսափելով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանփեզրյա ջրահեռացման առվակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ֆ. Կ.-ն (ծնված 1985 թ․) և «Mercedes-Benz E320»-ի վարորդը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս