![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա, 87 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/330774342_585802149762897_2179248544407817193_n.jpg)
Փետրվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա և 87 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: