Գիտնականները պարզել են, թե ինչպես են մարդիկ որոշում՝ դուր է գալիս արդյոք իրենց այս կամ այն երգը
Նյու Յորքի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ընդամենը մի քանի վայրկյան լսելուց հետո կարող են պարզել, թե դուր է գալիս արդյոք իրենց երգը, գրում է UPI-ն:
Հետազոտողները խնդրել են մասնակիցներին ավելի քան 250 երգ լսել, ինչպես նաև 5, 10 կամ 15 վայրկյան տեևողությամբ հոլովակներ։ Նրանք պարզել են, որ հոլովակի երկարությունը չի ազդում մարդու նախասիրությունների վրա։
Հետազոտությանը մասնակցել են 650 համալսարանականներ և Նյու Յորքի բնակիչներ:
«Ակուստիկ հատկությունները կտրուկ փոխվում են, երբ դուք նվագում եք ցանկացած երգ, բայց դա կարծես թե այնքան էլ կարևոր չէ ունկնդիրների համար»,- ասում է Նյու Յորքի համալսարանի գիտնական, հետազոտության ավագ հեղինակ Պասկալ Ուոլիշը:
Երաժշտական նախասիրությունները նաև չեն ազդել երգը հավանելու կամ չհավանելու մասնակիցների ունակության վրա:
Երաժշտության ժանրերը վերջին 80 տարիների ընթացքում ներառել են հանրաճանաչ երգեր Billboard-ի երաժշտական չարթերում, ինչպես նաև այնպիսի ժանրեր, ինչպիսիք են դասականը, քանթրին, ջազը, հիփ-հոփը, ռոքը, էլեկտրոնիկան և R&B/soul-ը:
«Այս հայտնագործությունը կարող է լայն ազդեցություն ունենալ մեր ըմբռնման համար, թե երգերի որ հատկություններն են առաջացնում ունկնդիրների մոտ որոշակի զգացմունքներ: Այն, որ մի փոքրիկ հատված բավական է մեզ ասելու՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, հուշում է, որ մենք ավելի շատ արձագանքում ենք այն ընդհանուր մթնոլորտին, որն առաջացնում է երգը մեր մեջ, այլ ոչ թե դրա երաժշտական նոտաներին որպես այդպիսին»,- նշել է գիտնականը։