Մադրիդի «Ռեալ»-ը պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին իսպանական «Ռեալ»-ը և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ»-ը:
Մարոկկոյի Ռաբբաթ քաղաքում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «արքայական ակումբ»-ը տիրել էր խաղային իրավիճակին: Հանդիպման 13-րդ րոպեին «Ռեալ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Վինիսիուսը: Չէր էլ անցել 5 րոպե ու «Ռեալ»-ը կրկին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: «Ալ-Հիլալ»-ի դարպասը գրավեց Ֆեդերիկո Վալվերդեն:
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը հանդիպման 26-րդ րոպեին: Արագ հակագրոհից հետո դիպուկությամբ աչքի ընկավ Մարեգան:
Երկրորդ կեսի մեկնարկում` 54-րդ և 58-րդ րոպեներին, «Ռեալ»-ը երկու անգամ գնդակն ուղարկեց «Ալ-Հիլալ»-ի դարպասը: Հաջորդաբար աչքի ընկան Բենզեման և Վալվերդեն (դուբլ): 63-րդ րոպեին արաբական թիմի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Վիետոն: Բայց 69-րդ րոպեին Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ: Խաղավարտին մոտ «Ալ-Հիլալ»-ը խփեց 3-րդ գնդակը` Վիետոն դարձավ դուբլի հեղինակ:
«Ռեալ»- «Ալ-Հիլալ»` 5:3:
«Ռեալ»-ը պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2014, 2016, 2017, 2018, 2023):
Աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր դարձել էր Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգո»-ն: