Բաժիններ՝

Ֆուտբոլի երիտասարդական թիմը ընկերական խաղ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական թիմի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Եվրո-2025-ի որակավորման փուլին ընդառաջ՝ Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի։ Ընտրանու մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայում։

Փետրվարի 2-ին կայացել էր Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել էր E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի հավաքականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս