
«Օպելի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել

Փետրվարի 6-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արարատի մարզի Խաչփար գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ փետրվարի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփար գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ.
«Օպելի» 41-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։