ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո Եվրամիությունը մտադիր է 6,5 մլն եվրո օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությանը։
«Հանձնաժողովը հայտարարում է Սիրիային 3,5 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնության տրամադրման մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիա կուղարկվի նմանատիպ նյութական դոտացիա ՝ 3 մլն եվրոյի չափով։
Հաղորդագրության համաձայն ՝ այդ միջոցները կարիքավոր մարդկանց կօգնեն ապաստարաններ, ջուր, սնունդ, հիգիենայի միջոցներ ձեռք բերել, ինչպես նաև եվրոպական ֆինանսական աջակցությունը թույլ կտա իրականացնել որոնողափրկարարական գործողություններ: