
Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Նալջըի փոխանցմամբ’ փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։
Մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան։
Վերջին տվյալներով տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 5200-ը։