
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 6 կմ հեռավորության վրա 4.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է նաև Հալեպում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 1 կմ խորության վրա:
Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3703-ի, Սիրիայում՝ 1712-ի։