
Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին

Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ «Ֆրիշօ» հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունն է տվել և աղոթել երկրաշարժից փրկված հայորդիների համար՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ժիրայր Ռեիսյանը հավելեց, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռևս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են: