
Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում ՃՏՊ-ի մասնակից է դարձել՝ վրաերթի ենթարկելով մի հեծանվորդուհու։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։
Պարբերականի տվյալներով՝ հեծանիվ վարող կինն անսպասելի հայտնվել է դերասանի մեքենայի առջև, ինչի հետևանքով նա չի հասցրել արգելակել։ ՃՏՊ-ի հետևանքով հեծանվորդուհին թեթև վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։
Միջադեպից հետո դերասանը ցուցմունք է տվել ոստիկանությունում։ Նախնական տվյալներով՝ հանցագործության կասկածներ չկան։
Հաղորդվում է, որ վթարից հետո Շվարցենեգերը վերցրել է տուժածի հեծանիվը վերանորոգելու համար։