Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել տասնյակ հազարավոր կալանավորների
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի և Ռաջաբ ամսվա տոների կապակցությամբ, համաձայնել է ներում շնորհել կամ մեղմացնել դատավճիռը տասնյակ հազարավոր անձանց, որոնք մեղադրվում են վերջին հակակառավարական ակցիաներին մասնակցելու համար, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Ղեկավարը համաձայնել է դատական համակարգի ղեկավար այաթոլլա Ղոլամ Հոսեյն Էջեիի առաջարկին՝ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ կալանավորված տասնյակ հազարավոր մեղադրյալներին ներում շնորհելու կամ պատիժը նվազեցնելու վերաբերյալ։
Գործակալությունը մանրամասնում է, որ նրանք, ովքեր զբաղվել են օտարերկրացիների օգտին լրտեսությամբ, անմիջական կապ են ունեցել օտարերկրյա հետախուզական գործակալությունների հետ, կատարել են սպանություններ և դիտավորյալ հարձակումներ, պետական, ռազմական և հասարակական օբյեկտներ են ավերել և հրկիզել, ենթակա չեն համաներման կամ պատժի մեղմացման: