Բաժիններ՝

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում Էգեյան ծովի Լերոս կղզուց հարավ-արևելք ընկած ծովային շրջանում՝ միգրանտներ տեղափոխող նավակի նավաբեկությունից հետո. փրկվել է 41 մարդ, հայտնաբերվել են մահացած երեխա և կին:  հայտնել է Աթենքի նորությունների գործակալությունը՝ AMNA-ն:

Փրկվածներից վեց երեխա և երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց, ևս 33 մարդ տեղափոխվել է կղզու նույնականացման կենտրոն: Փրկվածների մեջ շատ են նորածիններն ու երեխաները։

Մինչ այժմ հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվել խորտակված նավակում։ Որոնումները վարում են առափնյա պահպանության երեք մոտորանավակ և «Սուպեր Պումա» ուղղաթիռը։

Տեղում գերակշռում է վատ եղանակը և ուժեղ քամին՝ մինչև 6 բալ Բոֆորտի սանդղակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728