Բաժիններ՝

Կանադան Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard 2 տանկը

Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ, որոնցում Ուկրաինա ուղարկելու համար բեռնված ինքնաթիռում առաջին Leopard 2 տանկն է։

«Կանադան կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին, եւ մենք կշարունակենք Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել այն տեխնիկան, որն անհրաժեշտ է հաղթելու համար»,- գրել է Անանդը Twitter-ում․ «Կանադայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»։

Հունվարի 26-ին Անանդը հայտարարել էր, որ Կանադան Ուկրաինա կուղարկի չորս Leopard 2 տանկ։

Հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից, երբ Գերմանիան հաստատել էր, որ մի քանի ամիս ուշացումից հետո 14 Leopard 2 տանկեր կողկի Ուկաինա։

Ավելի վաղ Պորտուգալիան նույնպես հայտարարել էր առաջիկայում Leopard 2 տանկերի Կիև տեղափոխման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728