Ղրղզստանի նախագահն ու արտգործնախարարը մտադիր են առաջիկա օրերին այցելել Իրան

Բիշքեկում Իրանի դեսպան Սաիդ Խարազին կիրակի օրը հայտարարել է, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը մտադիր են առաջիկա օրերին այցելել Իրան, փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Ղրղզստանի հետ, նշել է Խարազին՝ հավելելով, որ Թեհրանի համար Բիշքեկի հետ համագործակցության սահմանափակումներ չկան։

Նշելով, որ օրակարգում է իրանա-ղրղզական տնտեսական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը, Իրանի դեսպանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել 10 փաստաթուղթ։

Խարազին նշել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և Ղրղզստանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցի ընթացքում իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ռազմական հարաբերություններ պահպանել Բիշքեկի հետ։

Նա նաև հույս է հայտնել, որ Թեհրանն ու Բիշքեկը կամրապնդեն իրենց կապերը տրանսպորտի ոլորտում՝ հավելելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728