«Le Figaro» հեղինակավոր թերթի փոխտնօրենը ԵԽ-ին ամոթանք է տվել՝ բռնապետական Ադրբեջանին աջակցելու համար
«Le Figaro» ֆրանսիական հեղինակավոր թերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը, ով պարբերաբար հանդես է գալիս Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքն արգելափակելու մասին դատապարտող հայտարարություններով, Թվիթթերի իր միկրոբլոգում այս անգամ էլ ԵԽ-ին է հիշեցրել, որ վերջինս աջակցում է Ալիևի բռնապետական ռեժիմին։
«Երբ ադրբեջանցի բռնապետը, ում երկիրը չի ճանաչում ոչ ազատ խոսք, ոչ ազատ միտք, հետապնդում է Հայաստանի ու Արցախի քաղաքացիական բնակչությանը, անօրանական կերպով զբաղեցրել է Հայաստանի տարածքի 150 քառ․ կմ-ը, ջերմորեն երախտագիտություն է հայտնում Եվրոպական խորհրդին՝ աջակցության համար։ Դուք հպարտանո՞ւմ եք դրանով»,- Թվիթթերում գրել է Բյուսոնը։