
Ինձ համար կանգնած էի, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր․ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Յոթ Վերք այցելելու մասին «Հրապարակ»

Այսօր Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել է, մտել Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվել:
Փաշինյանը հանդիպելով սրբազանի անբարեհամբույր հյուրընկալությանը, դուրս է եկել եկեղեցուց, ըստ տեղեկությունների վարչապետը գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:
Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ hraparak.am-ը զրուցեց պատարագից անմիջապես հետո: Սրբազանն ասաց, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է եւ արագ հեռացել: «Մի վայրկյանով մտավ դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»:
Սրբազանից հետաքրքրվեցինք՝ ճիշտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել եւ հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել: « Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասաց նա:
Հարցին, թե տեղյակ է ՝ Յոթ Վերքից դուրս գալով՝ Փաշինյանն այլ եկեղեցի է այցելել, Սրբազանը պատասխանեց․«Տեղյակ չեմ, եւ դա իր անելիքն է, իր գործն է․․․»: