Բաժիններ՝

Բռնցքամարտի կանանց հավաքականը պետք է լավ նախապատրաստվի ԱԱ-ին. գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքով՝ հավաքականը պետք է լավ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը։

«Քանի որ Հայաստանի կանանց բռնցքամարտը նոր-նոր է սկսել զարգանալ, այդ իսկ պատճառով ներքին առաջնությունում մասնակիցների թիվը քիչ էր: Դժգոհություն, իհարկե, կա: Սակայն, ի տարբերություն մեծահասակների, երիտասարդների առաջնության մասնակիցների քանակը շատ ավելի շատ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:

Նա շեշտեց, որ գալիք տարի հավաքականը կընդլայնվի և առաջատար բռնցքամարտիկներն իրենց արժանի մրցակից կունենան նաև ներքին առաջնությունում:

«Մենք Հայաստանի առաջնությունից առաջ էլ սկսել էինք նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը պետք է կայանա մարտին: Մենք պետք է լավ նախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Մենք փետրվարի 7-ից արդեն կսկսենք նախապատրաստվել` հավաքի միջոցով»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս