Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով

Հայաստանի բոլոր պոլիկլինիկաները ներկայումս ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Այս մասին հայտարարում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունից հիշեցնում են, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։

Այն արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող գրիպի բոլոր շտամների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728