Բաժիններ՝

«Յուրաքանչյուր սպորտսմենի ամենակարևոր նպատակը սպորտի հանրայնացումն է, Ամենուր ելույթ եմ ունենում ՀՀ դրոշի ներքո, և դա է իմ տունը». Արթուր Գորոյան

Հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանն է: Նա իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տարել։

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ֆեդերացիան այս տարի առաջին անգամ է ներկայացրել Արթուր Գորոյանին:

«Տարին սկսեցինք հաղթանակով, ինչը շատ ողջունելի է: Հայաստանում ավտոսպորտը նոր փուլ է մտնում և, քանի որ ավտոսպորտի հիմքը կարտինգն է, սկսելու ենք պարապմունքները: Ուզում ենք հանդես գալ Դուբայում, աշխատելու ենք այն ուղղությամբ, որ Հայաստանը թիմ ունենա 24-ժամյա մրցաձևում, և Արթուրը նույնպես իր ներդրումն է ունենալու»,- ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը:

Արթուր Գորոյանն էլ հայտնեց, որ 10 տարուց ավելի է, ինչ զբաղվում է այս սպորտաձևով: Մրցումներին հիմնականում Գերմանիայում է մասնակցում:

«Ամենակարևոր նպատակը, կարծում եմ, յուրաքանչյուր սպորտսմենի համար, դա սպորտի հանրայնացումն է, որպեսզի երիտասարդները թմրանյութ, ծխախոտ օգտագործելու, ալկոհոլը չարաշահելու փոխարեն՝ զբաղվեն սպորտով: Իմ նպատակն է, որ Հայաստանի մասին ամբողջ աշխարհում քաջատեղյակ լինեն, նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս: Գերմանիայում մինչև օրս ես միակ հայ ավոտարշավորդն եմ. այնտեղ ցուցակի առաջին հորիզոնականում միշտ իմ անուն-ազգանունն է: Կուզեի, որ մյուս հայերն էլ ինձանից օրինակ վերցնեին, վերցնեին այն, ինչ կոչվում է հայկական արտոնագիր, ունենան հայկական ներկայացվածություն: Այս վերջին մրցավազքը, որ տեղի ունեցավ Աբու Դաբիում, նույնպես այդ նպատակն էր հետապնդում: Ցանկանում էի՝ այնպես լինի, որ Հայաստանի մասին ավելի շատ իմանան: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ սպորտսմեններ, ովքեր ամբողջ աշխարհով մենք ներկայացնում են երկիրը, որտեղ ապրում են, ցանկանում ենք, որ հետ գան Հայաստան»,- նշեց ավտոարշավորդը՝ հայտնելով, որ Իտալիայում կարծես 3 հայ ավտոարշավորդ է մասնակցելու:

Արթուր Գորոյանի խոսքով՝ առավելագույնը 1-2 տարում հնարավոր է մասնակցել տարբեր մրցումների:

«Կարտինգի զարգացման իրատեսական քայլն այն է, որ տարբեր երկրներից հավաքվեն, ստեղծվի հայկական թիմ և կարողանան մասնակցել տարատեսակ մրցաշարերի»,- ասաց ավտոարշավորդը:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ՝ Հայաստանում դեռևս չկա ստանդարտներին համապատասխանող մրցուղի, և իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ ՀՀ-ում ևս նման մի մրցուղի կառուցվի:

«Ստիպված գնում ենք Վրաստան, այնտեղ մարզվում, քանի որ չունենք այդպիսի հրապարակ: Այնտեղ ավտոսպորտը պետական աջակցություն է ստանում, կարծեմ 300.000 դոլար: Ունեն երկու պրոֆեսիոնալ մրցուղի, մենք դա էլ չունենք, ինչը շատ ամոթ է»,- հավելեց Արսեն Մանուկյանը:

168.amհարցին՝ մեքենայի հանդեպ սերը Արթուր Գորոյանը շատ վաղուց է ունեցել, անգամ 4 տարեկանում մեքենա է վարել, բայց ոչ այնքան լավ վերջաբանով: Սովորաբար նման դեպքերից հետո վախ է առաջանում, իր մոտ կարծես հակառակն է եղել, ի՞նչն է դրդել առաջ գնալ, ավտոարշավորդը պատասխանեց. «4 տարեկանում մանկական խաղի պես մի բան էր դա: Իրականում ես վախ չեմ ունեցել և կապ չեմ տեսնում նրա մեջ, որ 4 տարեկանում ինչ-որ սխալ բան եմ արել և հետո դարձել եմ ավտոարշավորդ: Ես մի բնավորության գիծ ունեմ՝ երբ մի բան դուր է գալիս, փորձում եմ ավելի պրոֆեսիոնալ դառնալ, և դրանցից մեկն է ավտոսպորտը: Ինձ հաջողվեց բարելավել հնարավորությունները: Կարծում եմ, ցանկացած տղա սիրում է արագ մեքենա վարել. ինձ համար էլ էր սկզբում այդպես: Ինչպես նաև ցանկացած տղա ցանկանում է առաջինը լինել մեքենա վարելիս, կարծում եմ, սա էլ մեծ կապ ունի»:

Մեր հաջորդ հարցին, թե մեկ մարաթոնի ընթացքում քանի՞ ժամ է եղել ղեկին, ավտոարշավորդը հայտնեց, որ ամենաերկար փորձն ունեցել է 2016 թվականին, ղեկին եղել է 8 ժամ:

Ավտոարշավորդը նշեց նաև, որ ընտանիքն ապրում է Ռուսաստանում, իսկ ինքը լինում է տարբեր երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա:

«Ամենուր ելույթ եմ ունենում ՀՀ դրոշի ներքո, և դա է իմ տունը»,- ընգծեց Արթուր Գորոյանը:

Անդրադառնալով մրցաշարին «Audi» մակնիշի մեքենայով մասնակցելուն՝ ավտոարշավորդը հայտնեց, որ 2015թ.-ից աշխատում է գործարանում՝ որպես թեստեր անկացնող պիլոտ: Իրականացնում է թեստավորում՝ գործարանային փուլում, և այդ պահին ինժեները տեսնում է, թե ինչ փոփոխություններ պետք է իրականացնել: Ուստի ընկերությունը իրենց հովանավորն է, ինչի համար երախտապարտ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728