
Արման Թաթոյանն ու ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, International Committee of the Red Cross) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:
Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ:
Անդրադարձել են նաև համագործակցության հարցերի: