
41-ամյա Արմեն Դ.-ն վերադարձել է Հայաստան և ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 1-ին, ժամը 00.05-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 41-ամյա Արմեն Դ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Դ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: