
67-ամյա կինը հետախուզվում էր կեղծիքի մեղադրանքով

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 67-ամյա Նազիկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: