Բաժիններ՝

Իռլանդացի ուսանողները շոու են կազմակերպել ինքնաթիռում

Լոնդոնից Իռլանդիայի Քերրի օդանավակայան թռչելիս ուսանողները կազմակերպել են հանպատրաստից համերգ՝ կատարելով իռլանդական երգեր: Այդ մասին հայտնել է Travel and Leisure-ը: Ուսանողները որոշել են կատարել ,Step it out Maryե-ն, նրանցից ոմանք նվագակցել են ավանդական ժողովրդական նվագարաններով:

Չնայած այն բանին, որ ուղեւորների մեծ մասը թռիչքի ժամանակ գերադասում է լռությունը, վոկալիստների ուղեկիցները բնավ չեն առարկել իրեց թռիչքի երաժշտական նվագակցությանը: Ելույթի տեսագրությունը հրապարակել են Համացանցում, որտեղ այն արագորեն հարյուր հազարավոր դիտումներ է հավաքել: Ավիաընկերությունը նույնպես այդ տեսագրությունը զետեղել է իր պաշտոնական օգտահաշվում՝ գրելով, որ երիտասարդներն իսկական շոու են կազմակերպել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս