Բաժիններ՝

«Միշտ ցանկացել եմ խաղալ «Ատլետիկոյում»». Մորատա

«Ատլետիկոյի» նորեկ Ալվարո Մորատան կիսվել է իր զգացմունքներով մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո:

«Երազը կատարվեց: Երբ ես փոքր էի, դիտում էի «Ատլետիկոյի» և Լա Լիգայի այլ բոլոր լեգենդների խաղերը:

Սա ինձ համար շատ բան է նշանակում, սա շատ կարևոր է ինձ համար, քանի որ միշտ ցանկացել եմ խաղալ «Ատլետիկոյում»: Սա հատուկ օր է ինձ համար: Ես ճանաչում եմ «Ատլետիկոն»՝ ինչ է նշանակում այս ակումբը, ինչ է նշանակում նրա անունը: Ես ակումբը ճանաչում եմ ներսից:

Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ այստեղ հաջողության հասնելու համար: Կարծում եմ՝ ճիշտ տեղում եմ, որպեսզի իմ կյանքում նոր քայլ կատարեմ և իմ կարիերայում կարևոր քայլ անեմ: Ես թիմակիցներիցս շատերին եմ ճանաչում, ես գիտեմ ակումբը, ես պատրաստ եմ պայքարել և խաղալ»,- նշել է Մորատան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս