Բաժիններ՝

Բիթլզը տանիքին. լրացավ հռչակավոր խմբի վերջին կենդանի համերգի 50 տարին

Կես դար առաջ՝ 1969 թվականի հունվարի 30-ին, Ջոն Լենոնը, Փոլ Մակքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը համերգ տվեցին Լոնդոնի շենքի տանիքին, որը վիճակված էր դառնալու մեծ խմբի վերջին կենդանի ելույթը, տեղեկացնում է BBC-ին:

«Բիթլզի»՝ վաղօրոք չհայտարարված, ոչ մեկի կողմից չազդարարված ելույթը հունվարյան ցուրտ օրվա ճաշի ժամին հսկայական ուշադրություն գրավեց: Ներքեւում աշխարհահռչակ խմբի հնչողությամբ հրապուրված բազմություն հավաքվեց:

Եղան նաեւ մարդիկ, ում դուր չեկավ Լոնդոնի արիստոկրատական պերճաշուք Մեյֆերի շրջանի՝ հարյուրամյակներով սրբագործված անդորրի եւ լռության խախտումը: Կանչված ոստիկանությունը դադարեցրեց «անկարգությունը»: Այդ ժամանակվանից ի վեր «տանիքի համերգը» լեգենդ է դարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031