Բաժիններ՝

Թիմ Քուկը խոստացել է նվազեցնել iPhone սմարթֆոնների արժեքը

Apple ընկերությունը պլանավորում է նվազեցնել iPhone սմարթֆոնների արժեքը մի շարք երկրներում, որտեղ դոլարի նկատմամբ ազգային արժույթների լուրջ թուլացում է տեղի ունեցել: Այդ մասին Reuters գործակալությանը հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը:

Նա արձանագրել է, որ այն երկրներում, որտեղ ազգային արժույթների փոխարժեքները վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են դոլարի նկատմամբ, iPhone-ի գինն «ակնհայտորեն, ավելի զգալիորեն է բարձրացել»: Apple-ի ղեկավարի խոսքով՝ ընկերության աշխատակիցները «այդ շուկաներից մի քանիսի մակրոտնտեսական պայմանների գնահատում են կատարել»: Ինչպես ճշտել է Քուկը, արդյունքում Apple-ում «որոշել են վերադառնալ այն բանին, ինչն ավելի է համապատասխանում ընկերության արտադրանքի անցյալ տարվա տեղական գներին», որպեսզի ավելանան վաճառքների ծավալները:

Reuters-ի տվյալներով՝ սա վերջին 12 տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ ընկերությունը նվազեցնում է iPhone ֆլագմանական սմարթֆոնների արժեքը: Քուկը չի ճշտել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը: Apple-ի ներկայացուցիչները, ինչպես արձանագրում է գործակալությունը, ավելի վաղ նշում էին, որ դոլարի նկատմամբ ազգային արժույթները թուլացել են, մասնավորապես, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Բրազիլիայում: Ընկերությունը նաեւ iPhone սմարթֆոնների վաճառքների նվազում է արձանագրել Չինաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս