Բաժիններ՝

Apple-ը կշտկի iPhone-ի աշխատանքի սխալները տեսազանգ կատարելիս

Apple ընկերությունը մինչեւ շաբաթվա վերջը կգործարկի ծրագրային ապահովման (ԾԱ) նորացում, որը կշտկի iPhone-ի աշխատանքի սխալները տեսազանգ կատարելիս: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Ավելի վաղ սարքի օգտատերերը նկատել են, որ սմարթֆոնի տերն հրավիրվող բաժանորդի հեռախոսից աուդիոն լսել է մինչեւ կանչին պատասխանելը: Նման իրավիճակները, ինչպես նշվում է, առաջացել են Apple FaceTime տեսազանգի գործառույթից օգտվելիս:

«Մենք գիտենք այդ խնդրի մասին, մենք արդեն գիտենք, թե ինչպես ենք անելու շտկումը, որը ԾԱ-ի նորացման մեջ կգործարկվի այս շաբաթ»,-ասել է Apple-ի ներկայացուցիչը: Ենթադրվում է, որ սխալը կապված է Apple-ի` խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել է 2018 թվականի հոկտեմբերի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031