Բաժիններ՝

«Բարսելոնան» սպասում է Ռաբիոյի պատասխանին

ՊՍԺ-ի հարձակվող Ադրիեն Ռաբոին կարող է չտեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Կատալոնական ակումբը միաժամանակ աշխատում էր երկու տրանսֆերի վրա՝ Ռաբիոյի, ինչպես նաև «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դը Յոնգի:

Դը Յոնգին գնելուց հետո կատալոնացիները այլևս շատ ջանքեր չեն գործադրում Ռաբիոյին գնելու համար, չնայած կատալոնացիների ղեկավարությունը անում էր ամեն բան ՊՍԺ-ին համոզելու համար:

Կատալոնացիները համոզել էին Ռաբիոյին և նրա մայրիկին, որ ֆուտբոլիստը պետք է դառնա սպորտային նախագծի մաս: Ֆուտբոլիստին առաջարկվել է 10 միլիոն դոլար մեկ տարվա համար:

Ակումբում սպասում են Ռաբիոյի որոշմանը: Նրանով հետաքրքրված են նաև անգլիական և իտալական ակումբներ: Ամռանը Ռաբիոն կդառնա ազատ գործակալ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ իսպանական մամուլը գրում էր, որ Ադրիեն Ռաբիոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն:

Téléfoot-ի տվյալներով՝ 23-ամյա կիսապաշտպանն արդեն համաձայնության է եկել թիմի հետ և կունենա պաշտոնական հանդիպում կատալոնացիների ղեկավարության հետ մյուս շաբաթ:

Mundo Deportivo-ն էլ նշում է, որ Ռաբիոն կստանա լրացուցիչ 10 միլիոն եվրո բոնուս:

Պաշտոնապես Ռաբիոն կարող է խաղալ կատալոնական ակումբի կազմում միայն ամռանը, երբ կլրանա ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը:

Ավելի վաղ կիսապաշտպանի մայրը և գործակալը նշել էր, որ իր ֆուտբոլիստը վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից:

«Ամռանն Ադրիենը ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և խնդրել էր իրեն հանել տրանսֆերի: Կար առաջարկ «Բարսելոնայից», բայց ՊՍԺ-ն մերժեց այն, քանի որ ուներ դրա իրավունքը: Բացի այդ, կատալոնական ակումբի առաջարկը եղավ տրանսֆերային պատուհանի փակվելուց միայն մեկ օր առաջ: Այն քննարկելու ժամանակը քիչ էր:

Բայց նրանք ձևացնում էին, որ անգամ չեն լսել առաջարկի մասին: Նրանք հրաժարվում էին բաց թողնել Ադրիենին, չնայած նա հստակ հայտնել էր, որ ցանկանում է հեռանալ: Նա շատ է խոսել այդ մասին»,- նշել է Ռաբիոյի մայրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս