Բաժիններ՝

Ջեֆ Բրիջեսը ակնարկել է «Մեծ Լեբովսկին» ֆիլմի շարունակության մասին

Ամերիկացի դերասան Ջեֆ Բրիջեսը թողարկել է մի տեսահոլովակ, որում ակնարկել է «Մեծ Լեբովսկին» ֆիլմի շարունակության մասին, որը նկարահանվել է ավելի քան 20 տարի առաջ։

«Մեծ Լեբովսկին» ֆիլմն ստեղծել է 1998 թվականին՝ Իթան եւ Ջոել Քոեն եղբայրների կողմից: Ջեֆ Բրիջեսը կինոնկարում խաղացել է Ջահել մականունով տղամարդու դերը, որն անախորժությունների մեջ է հայտնվում տեղի գանգստերների հետ: Ֆիլմն առեւտրային մեծ հաջողություն չի ունեցել, բայց ժամանակի հետ ձեռք է բերել կուլտայինի կարգավիճակ: 15 վայրկյան տեւողությամբ կարճ հոլովակը, որտեղ Բրիջեսը նկարահանվել է ֆիլմի հերոսի հագուստով, զետեղված է դերասանի Twitter-ում: «Բավ է ապրել անցյալով, տղա: Հետեւիր նորություններին»,-գրել է նա նյութին կից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս