ՊԵԿ-ի «ասողը». Դավիթ Անանյանի արտոնյալ գործավարուհին ինքն էլ քարտուղարուհի ունի և հարցեր է լուծում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ պարգեւավճարների թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Շատ քննարկվեց հատկապես ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սաթինե Գզողյանի պարգեւատրումը։ Նա 2 մլն 763 հազար դրամ պրեմիա է ստացել։

Գզողյանը ֆինանսների նախկին նախարարի գործավարուհին է եղել։ Ներկայումս ինքն էլ, ամուսինն էլ ՊԵԿ-ում են աշխատում։ Մեզ պատմեցին, որ այս տիկնոջ գործառույթը չի փոխվել, թեեւ խորհրդական է ձեւակերպված, բայց գործավարուհի է եւ բավական արտոնյալ կարգավիճակ ունի ՊԵԿ-ում։

Լինելով քարտուղարուհի՝ ինքը եւս քարտուղարուհի ունի։ Նստում է նախարարի աշխատասենյակ հիշեցնող ճոխ աշխատասենյակում, որի ընդունարանում նստում է նրա քարտուղարուհին։ Անգամ տիկնոջ աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակի վրա նրա անուն-ազգանվան տառերն են ընդգծված մեծ մյուսների համեմատ։

Մեզ պատմեցին, որ Գզողյանը ՊԵԿ-ում «ասող» է՝ միջնորդում է տարբեր անձանց աշխատանքի տեղավորելու եւ այլ հարցերով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս