Բաժիններ՝

Sony-ն մտադիր է հսկման նոր գործառույթներով օժտել իր էլեկտրոնային շնիկ-ռոբոտին

Ճապոնիայի Sony կորպորացիան մտադիր է նոր գործառույթներով օժտել իր Aibo արհեստական ինտելեկտի տարրերով էլեկտրոնային շնիկ-ռոբոտին: Ենթադրվում է դրան սովորեցնել ճանաչելու մինչեւ 10 մարդու դեմք եւ անուն, ինչպես նաեւ հսկել տան կամ հողամասի տարածքը: Շնիկի ծրագրային ապահովման համապատասխան անվճար նորացումը կարելի կլինի ստանալ արդեն փետրվարի կեսերին: Այդ մասին հայտնելէ The Japan Times թերթը:

Նոր գործառույթն Aibo-ին թույլ կտա, օրինակ, հետեւել տանը մնացած երեխաներին կամ տարեց մարդկանց, այն նաեւ կկարողանա Համացանցով համապատասխան տեղեկացումներ ուղարկել իր տիրոջը: Ծրագրային լրացումը համատեղ մշակվել է Sony-ի եւ Ճապոնիայի Secom պահպանության խոշոր ընկերության մասնագետների կողմից:

Հունիսին կհայտնվի նաեւ վճարովի հավելված Aibo-ի ծրագրի համար. այն տիրոջը թույլ կտա հեռավորության վրա շնիկին ուղարկել տան որեւիցե մաս եւ ստուգել, թե այնտեղ ինչ է կատարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս