«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչների վիճակահանությունը կանցկացվի հունվարի 28-ին
«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչների վիճակահանությունը կանցկացվի հունվարի 28-ին Թել Ավիվի Արվեստների թանգարանում. այդ ժամանակ էլ կկայանա անցյալ տարվա մրցույթի կազմակերպչից, Լիսաբոնից, երգի մրցույթի խորհրդանշական բանալիների հանձնումը քաղաքին: Այդ մասին ասված է Թել Ավիվի մունիցիպալիտետի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Կիսաեզրափակիչների վիճակահանությունը եւ մրցույթի խորհրդանշական բանալիների հանձնումը կդառնա «Եվրատեսիլ-2019»-ի առաջին պաշտոնական միջոցառումը Թել Ավիվում»,-նշվում է փաստաթղթում: Դրանից հետո Թել Ավիվի Արվեստների թանգարանում կկայանա վիճակահանություն, որը «կորոշի ելույթների կարգը «Եվրատեսիլ»-ի երկու կիսաեզրափակիչներում, որոնք 2019 թվականի մայիսի 14-ին եւ 16-ին կանցկացվեն Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը նույնպես կանցկացվի այնտեղ մայիսի 18-ին», նշել են մունիցիպալիտետում:
«Կիսաեզրափակիչների վիճակահանությունը բաղկացած Է երկու մասից. առաջինում կորոշվի ելույթների կարգը եւ նախնական որակավորումն անցած վեց երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ «Եվրատեսիլն» ընդունող երկրի՝ Իսրայելի քվեարկությունը,- հավելել են Թել Ավիվի մունիցիպալիտետում:-Վիճակահանության երկրորդ մասում կորոշվի մնացած 36 մասնակից երկրներից յուրաքանչյուրի ելույթի հերթականությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: