
Վիթխարի շունն ինքնաթիռով մեկնել է որպես ուղևոր ու հանրաճանաչ դարձել

China Southern Airlines ավիաընկերությունը վիթխարի շանը թույլ է տվել ուղեկցել հաշմանդամ տիրոջը՝ որպես էմոցիոնալ աջակցություն չվերթում: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:
Ինքնաթիռի սալոնում մեծ ալյասկյան մալամութին ցուցադրող տեսագրությունը հրապարակել են Weibo սոցիալական ցանցում, եւ այն վայրկենապես դարձել է վիրուսային: Կադրերում դարչնագույն շունը հանգիստ բազմած է ուղեւորի նստոցին՝ դուրս հանելով լեզուն:
Օգտատերերից շատերը նշել են, թե դեմ չէին լինի թռիչքն անցկացնել կենդանու կողքին, որն իրեն այդքան լավ է պահում: Ինչպես ասված է China Southern Airline-ի պաշտոնական հայտարարության մեջ, վարժեցված շներին, որոնք աջակցություն են ապահովում իրենց տիրոջը, թույլատրված է անվճար թռչել նրանց հետ: