Բաժիններ՝

«Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում». Մարկ Ցուկերբերգ

Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը ժխտել է ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների վաճառքի հնարավորությունը։

«Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեեւ զանգվածային լրատվամիջոցները հաճախ են հաղորդում, թե մենք դա անում ենք: Իրականում, օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության վաճառքը կհակասեր մեր գործարար շահերին, քանի որ դա կկրճատեր գովազդատուների համար մեր ծառայության բացառիկ արժեքը»,- գրել է նա The Wall Street Journal-ի սյունակում:

«Մենք օգտատերերի տեղեկատվությունը պաշտպանելու հզոր խթան ունենք»,- հավելել է Ցուկերբերգը: Նրա խոքով՝ ընկերությունն, անկասկած, օգտատերերի որոշ տվյալներ է հավաքում նրանց՝ «դուր է գալիս» նշումների հիման վրա ռելեւանտ գովազդ ցուցադրելու համար:

«Բայց այդ տեղեկատվությունն սկզբունքային նշանակություն ունի անվտանգության եւ մեր ծառայությունների աշխատանքի համար»,- գրում է Facebook-ի հիմնադիրը:
Նա նշել է, որ մարդկանց անձնական տվյալներով աշխատանքի հիմնական սկզբունքներն է համարում թափանցիկությունը, ընտրությունը եւ վերահսկողությունը:

«Մենք պետք է անկեղծ լինենք այն թեմայի շուրջ, թե ինչ կերպ ենք օգտագործում տեղեկատվությունը, իսկ մարդիկ պետք է ընտրություն ունենան, թե ինչպես է օգտագործվում իրենց տեղեկատվությունը»,- հավելել է Ցուկերբերգը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս