
Հնդկաստանն ուղեծիր է դուրս բերել Kalamsat-V2 աշխարհում ամենաթեթև արբանյակը

Հնդկաստանի տիեզերական արբանյակներից 2019 թվականին առաջինն ուղեծիր ուղարկված Kalamsat-V2-ը մեկ շաբաթից պակաս ժամանակում է հավաքվել ուսանողների կողմից եւ կշռում է փայտե աթոռակից պակաս՝ ընդամենը 1,26 կիլոգրամ: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Kalamsat-V2-ը, որն իրենից ներկայացնում է խորանարդ՝ 10-ական սանտիմետր նիստերով, այսօրվա դրությամբ աշխարհի ամենաթեթեւ արբանյակն է:
Դրա ստեղծման ծախսերը կազմել են շուրջ 120 հազար ռուփի (մոտավորապես 1,7 հազար դոլար): Դրա հետ մեկտեղ PSLV-44 տանող հրթիռը տիեզերք է հասցրել հնդկական Microsat-R 740-կիլոգրամանոց ռազմական արբանյակը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բարձր է գնահատել հնդիկ ուսանողների նվաճումը եւ բոլոր մասնակիցներին շնորհավորել է հաջող արձակման առթիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: