Բաժիններ՝

Dyson-ի հիմնադիրը գլխավորել է ամենահարուստ բրիտանացիների վարկանիշը. Bloomberg

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը դարձել է Ջեյմս Դեյսոնը՝ Dyson Ltd. ընկերության հիմնադիրը, որն առանց փոշեհավաք պարկի փոշեկուլներ է արտադրում: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության հաշվարկների համաձայն, 2019 թվականի սկզբից Դայսոնի կարողությունն աճել է 4,52 մլրդ դոլարով: Ընդ որում՝ հունվարի 22-ի միայն մեկ առեւտրական օրվա ընթացքում նրա կարողությունը ավելացել է միանգամիր 3,41 մլրդ դոլարով՝ Dyson-ի ռեկորդային շահույթի վերաբերյալ հաղորդագրության ֆոնին: 2018 թվականի արդյունքներով ընկերությունը արձանագրել է 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,4 մլրդ դոլար) շահույթ՝ 2017 թվականի 801 մլն ֆունտի դիմաց:

Այժմ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 13,8 մլրդ դոլար: Դայսոնն առաջին հորիզոնականից հետ է մղել Ineos քիմիական հոլդինգի հիմնադրին եւ հիմնական սեփականատիրոջը՝ Ջիմ Ռեթքլիֆին, որի կապիտալը գնահատվում է 13,1 մլրդ դոլար: Dyson բրիտանական ընկերությունը, որն արտադրում է փոշեկուլներ, ինչպես նաեւ օդամաքրիչներ, ջահեր եւ կենցաղային սպառման մի շարք այլ ապրանքներ, պլանավորում է թողարկել էեկտրամոբիլներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս