Բաժիններ՝

Եռակի խցիկով և USB-C-ով 2019 թվականի iPhone-ը հայտնվել է տեսանյութում

Դիզայները վերջին լուրերի հիման վրա նկարել է սմարթֆոնի կոնցեպտը: Դրանց համաձայն, փոփոխությունները լուրջ են: Consepts iPhone ալիքում տեսանյութ է հայտնվել 2019 թվականի iPhone-ի ռենդերով: Այդ մասին հայտնել է  9To5Mac-ը:

Նկարը համապատասխանում է ավելի վաղ ստացված տեղեկատվությանը: Սմարթֆոնը հանդերձված է եռակի խցիկով, որի սենսորները տեղավորված են քառակուսի բլոկում, ինչպես Huawei Mate 20 Pro-ինն է: Lightning-ի անջատասարքի փոխարեն տեղադրել են USB-C, մատնահետքերի սքաները տեղադրված է էկրանին:

Ռենդերներով ցուցադրված սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ կորպուսի կտրվածքները հարթ են, ինչպես iPhone 5-ինն է, այլ ոչ թե կլորացված, ինչպես iPhone X-ինը եւ XS-ինը: Արտաքին տեսքի նման փոփոխությունն արդյոք իրականություն կդառնա, չի հաղորդվում: Նոր iPhone-ի դարձերեսի այլընտրական դիզայնը սենսորների հորիզոնական դիրքն է, ինչպես V շարքի LG-ինն է: Ինչի համար է նախատեսված երրորդ սենսորը, չի հաղորդվում: Ըստ լուրերի, մյուս երկու սենսորների լուծաչափը կկազմի 14+10 մեգապիքսել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս