Գործակալության պետ Աշոտ Սահակյանի 2 միլիոն դրամը տարվա վերջում դարձել է 4 միլիոն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: past.am-ի փոխանցմամբ՝ այն ներկայացվել է 2019թ. հունվարի 14-ին:
ՏԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի հայտարարագրում տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:
Ներկայացված փաստաթղթից տեղկանում ենք, որ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 2 մլն 200 000 դրամ:
Նշված հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ 2 մլն 200 000 շդրամը տարեվերջում կազմել է 4 մլն 400 000 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը հարկային տարում կազմել է 5 մլն 499 983 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Աշոտ Սահակյանը նախարարության լիցենզավորման գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում է 2017թ. հուլիսից: