Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն համոզում է Մարսելոյին «Ռեալից» տեղափոխվել «Յուվենթուս»

Հիմա դա արդեն այդքան անհավանական չի թվում:

Ռոնալդուն և Մարսելոն գերազանց ընկերներ են, որոնք պահում են հարաբերությունները Կրիշի՝ «Յուվե» տեղափոխվելուց հետո: Պորտուգալացին պարբերաբար ճնշում է գործադրում բրազիլացու վրա և հրավիրում է Իտալիա: Առաջ պաշտպանի դիրքը բացարձակ էր, բայց 2011թ. ձմռանը շատ բան է փոխվել:

Նախ՝ Սանտյագո Սոլարին դժգոհ է Մարսելոյի ֆիզիկական վիճակից, ով հավաքել է ավելորդ 7 կգ: Երկրորդ՝ բրազիլացին պարտվում է մրցակցությունը 22-ամյա Սերխիո Ռեգիլոնին: Մարսելոն Պրիմերայի վերջին 2 խաղերին մնացել է պահեստայինների նստարանին, ինչը չի կարող չփչացնել նրա տրամադրությունը:

Ինչպես հաղորդում է AS-ը, Ռոնալդուն նորից կփորձի համոզել Մարսելոյին տեղափոխվել Թուրին, և հիմա հաջողության հասնելու շանսերը շատ ավելի մեծ են: Չնայած բրազիլացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը, գործարքը կարող է կայանալ արդեն հաջորդ ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս