«Հավերժ երիտասարդ» ավստրալուհին բացահայտել է իր արտաքինի գաղտնիքները
Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի բնակչուհի Բելինդա Նորթոնը պատմել է, թե ինչպես կարելի է 41 տարեկանում կրկնակի երիտասարդ տեսք ունենալ: Այդ մասին հայտնել է The Mirror հրատարակությունը:
Նորթոնի կարծիքով, երիտասարդությունը պահպանելու խնդրում իրեն օգնել է դրական տրամադրվածությունը, մերսումների ամենամսյա սեանսները եւ կանոնավոր հանդիպումներն ընկերուհիների հետ:
«Չկա ավելի լավ բան, քան ընկերուհիների հանդիպումը վարժանքների, երեկոյան զբոսանքների ժամանակ եւ նույնիսկ նախաճաշի սեղանի շուրջ: Հարկավոր է, որ աղջիկները կանոնավոր կերպով բարեսրտորեն միմյանց թեթեւակի ծաղրեն եւ այդ կերպ ազատվեն սթրեսից»,-կարծիք է հայտնել նա:
Բելինդան խորհուրդ է տալիս սննդակարգ չսահմանել եւ օրական վեց անգամ առողջ սնունդ ընդունել: Բաժինները երկու բռունցքի չափից փոքր չպետք է լինեն: Օրաբաժնի մեջ նա խորհուրդ է տալիս մտցնել հապալաս, սպանախ, նուշ, սաղմոն եւ բանջարեղեն: Ուտելուց առաջ հարկ է մեծ բաժակ ջուր խմել: Պետք է հրաժարվել ալկոհոլից եւ շաքարի հավելումով ըմպելիքներից:
Նորթոնը կանոնավոր կերպով զբաղվում է սպորտով, բայց նշում է, որ աշխատում է խուսափել վազելուց, քանի որ այն «մարմինը ենթարկում են սթրեսի»: Նա նախընտրում է քայլելը, ոչ մեծ ծանրաքարերով վարժանքները եւ շրջանաձեւ վարժանքները: Նորթոնն իր կենսակերպի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը համարում է առողջ քունը: Նա շուտ է պառկում քնելու, քնից առաջ չի օգտվում սոցիալական ցանցերից, այլ լոգանք է ընդունում, գիրք է կարդում կամ զբոսնում է: